կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը բացահայտել է Լեռնային Ղարաբաղում  Բաքվի էթնիկ զտումների ծրագրերը

Փաշինյանը բացահայտել է Լեռնային Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումների ծրագրերը

Բաքվի պլանը հետևյալն է` ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը։ Այսօր Կառավարության նիստի մեկնարկից առաջ Փաշինյանը բացահայտել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Բաքվի ծրագրերը․

«Բաքուն մտադիր է մի քանի օրով միջանցքը բացել` ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը, հետո կրկին փակել ու մի քանի օրով բացել։ Եվ այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,–ասաց Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: