Փաշինյանը ակնհայտ սպառնած աշխարհի առաջատար սփյուռքահայ գործիչներին, որոնք հանդես էին եկել ի պաշտպանություն Կաթողիկոսին․ «Չլսեցին զգուշացումները, կզգան զգուշացումները»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ակնհայտ սպառնած աշհարհիր առաջատար սփյուռքահայ գործիչներին, որոնք հանդես էին եկել ի պաշտպանություն Կաթողիկոսին։ «Չլսեցին զգուշացումները, կզգան զգուշացումները»,- սպառնաց նա։
Փաշինյանը շատ կոշտ ու անթաքույց նյարդայինությամբ անդրադարձավ միլլիարդատեր Նուբար Աֆեյանի, լորդ Արա Դարզիի, գործարար Վաչե Մանուկյանի և մի շարք այլ աշխարհում մեծ ճանաչում ունեցող սփյուռքահայ գործիչների հայտարարությանն ի պաշտպանություն Կաթողիկոսի, որում նրանք, մասնավորապես, հավաստել էին, որ ՀՀ իշխանությունների նման վարվելակերպը վերջնականապես կխզի Հայրենիք-Սփյուռք կապը, ինչը չի հաջողվել անել ոչ Թուրքիային, ոչ էլ Խորհրդային միությանը։
Ըստ Փաշինյանի՝ այս հայտարարության և ՀՀ տարածքից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնության իրական նպատակը «Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, նրա սահմաններից դուրս որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսություն ստեծելը, և ՀՀ-ի դեմ, որպես գործիք օգտագործելը»։ «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ես դա թույլ չեմ տալու։ Այդ պլանը չի իրագործվելու։ Եթե դրա համար անհրաժեշտ լինի ձեռնարկել հավելյալ միջոցներ, մենք կանենք դա»,- հավաստեց նա։
Ըստ Փաշինյանըի, 2026 թվականի Տյարընդառաջին ընդառաջ իրենք փոխել են Հայաստանի պատմության ընթացքը, և այն ինչ այսօր տեղի է ունենում «պատմության ընթացքը ետ շրջելու փորձեր է»։ Նրա պնդմամբ՝ երեկվա հայտարարությունը ստորագրած անձանց նպատակը հենց դա է։ «Մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, գործընթացներին, նրանց նպատակներին։ Համենայն դեպս նրանցից ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են։ Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն այդ ուղղությամբ, սակայն այդ զգուշացումները չեն ընդունվել։ Չեն լսել այդ զգուշացումները, ուրեմն կզգան այդ զգուշացումները»,- սպառնաց Փաշինյանը։
Այնուհետ նա «լրջորեն զգուշացրեց» սփյուռքահայ այն գործիչներին, որոնք հանդես են եկել վերոհիշատակված հայտարարությամբ․ «Այս դավադիր պլանում ներգրավվելը, լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը և ՀՀ-ն չի պատրաստվում դրան դիտորդի կարգավիճակով հետևել։ Լինելու է հակազդեցություն, այն էլ շատ կոշտ։ Էս վերջերս բարերարների դիմակի ներքո թաքնվածները աչք են դրել Էջմիածնի գանձերի վրա և ես ամենայն լրջությամբ զգուշացնում եմ, որ նրանց հայացքները ուղղելու ենք այլ կողմ՝ Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»։
Հատկանշական է, որ այդ հայտարարությունը ստորագրած գործիչներից մեկը աշխարհահռչակ գործարար Նուբար Աֆեյանն է՝ Firebird տոխնոլոգիական ընկերության սեփականատերը, որը Հայաստանում պետք է ստեղծի տարածաշրջանում ամենամեծ Արհետսկան բանականության կենտրոնը։ Հենց այս գործարքն էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի առանցքային օրակարգում, այս նախագծի շնորհիվ է Հայաստանը պատրաստվում ներգրավել 4մլրդ դոլար ներդրում, ի վերջո այս նախագիծն է ՀՀ կառավարությունը համարում վերջին տարվա իր առանցքային նվաճումներից մեկը։


