երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Փաշինյանը՝ աղետի գոտում (տեսանյութ)

Փաշինյանը՝ աղետի գոտում (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է աղետի գոտի, ինչի մասին հայտնել է տելեգրամյան ալիքում՝ կից տեսանյութ հրապարակելով:

«Հորդառատ անձրներից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Առավոտյան աշխատավայրում լսել եմ հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել եմ աղետի գոտի։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ», - տելեգրամյան ալիքում գրել է Փաշինյանը:

  • Կիսվել: