Փաշինյանն ու ՔՈ կուսակցությունը հանդիպել են
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն։
«Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։
Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- ասված է հայտարարությունում։