կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փաշինյանն էլ չգիտեր, որ ես չսանձվող տեսակ եմ. թող հետքայլ չանի, մենք էլ կկռվենք. Հովիկ Աղազարյան

Փաշինյանն էլ չգիտեր, որ ես չսանձվող տեսակ եմ. թող հետքայլ չանի, մենք էլ կկռվենք. Հովիկ Աղազարյան

Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրիի ընտրություններից հետո, եթե ՔՊ կուսակցությունը, պարոն վարչապետի գլխավորությամբ որոշի գնալ արտահերթ ընտրությունների, եթե չգնացին՝ կհրապարակեմ մի երեք ամիս հետո: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ փոխե՞լ է իր կարծիքը Բագրատ Սրբազանի եւ նրա առաջնորդած շարժման մասին, նա պատասխանեց. «Ոչ, չեմ փոխել, դեմ եմ: Իմ կարծիքը ոչ Բագրատ Սրբազանի նկատմամբ եմ փոխել, ոնց եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այդպես էլ կա»:

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանն իրեն մանդատից զրկելու հարցում հետ քայլ չի անում, Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Թող չանի, մենք էլ կկռվենք»:

Նա հավելեց, որ ինքը չսանձահարվող տեսակ է և վարչապետը իր համար, ցավոք սրտի, այդ մասին չգիտեր: Աղազարյանի համոզմամբ, իր ստեղծած քաղաքական ուժը լուրջ վտանգ է ներկայացնում իշխանությանը:

  • Կիսվել: