երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Փաշինյանն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար (տեսանյութ)

Փաշինյանն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար:

Ավտոշարասյունը մտավ Տավուշի սահմանամերձ այս գյուղ, որտեղ ևս բնակիչների հետ հանդիպում է ծրագրված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ մեկնել էր Բաղանիս։ Նա հանդիպում էր տեղի բնակիչների հետ, լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել հանդիպումը։

Հանդիպումը բնակիչների հետ տեղի է ունեցել Բաղանիսի դպրոցում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները դպրոցի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին, թեպետ գյուղացիները ցանկացել են, որ լրագրողները մնան։

  • Կիսվել: