կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանն անդրադարձավ նոր փաստաթղթի մասին ԱԳՆ-ի տեղյակ չլինելու հարցին

Փաշինյանն անդրադարձավ նոր փաստաթղթի մասին ԱԳՆ-ի տեղյակ չլինելու հարցին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։

Այս առնչությամբ նա ասաց. ՛Այդ փաստաթղթերը ստացվում են Արտաքին գործերի նախարարության խողովակներով, ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրի։ Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն, նախարարն էլ ուղարկում է ինձ՛՛։

Փաշինյանն անդրադարձավ նաև 2021 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և ասաց. ՛՛Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ընդդիմությունն ասում է՝ դա հակապետական է, դա պետք է վավերացվեր, բայց դա փաստ է։

Բա ընդդիմությունն ինչու՞ չի ասում՝ մենք գալու ենք և չեղյալ ենք անելու այդ հայտարարությունը։ Ասում են՝ դա հակապետական է, բայց որ մենք լինենք իշխանություն, չենք չեղարկելու՛՛:

 

  • Կիսվել: