կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Փաշինյանի կոռուպցիոն հանցագործ լինելու փաստը ներկայացրել ենք դատախազին». Պարույր Հայրիկյան

«Փաշինյանի կոռուպցիոն հանցագործ լինելու փաստը ներկայացրել ենք դատախազին». Պարույր Հայրիկյան

Այս ընդհանուր շարժման հոգուն և տրամադրությանը համահունչ` 12 քաղաքական ուժ համախմբվեց, և փետրվարի 21-ին Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն հանցագործ լինելու փաստը ներկայացրինք դատախազին։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում բվարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Վեց ամիս առաջ մենք մասամբ էինք ներկայացրել փաստաթուղթը` հայեցակարգերի ժամկետները խախտելու մասով, իսկ հիմա՝ սահմանադրական բարեփոխումների գործը 4 անգամ տապալելու մասին վերաբերյալ։ Նախագիծը պետք է ներկայացված լիներ 2023 թվականի հունիսին, բայց չի արվել, ավելին` մարդիկ դեռ աշխատում ու աշխատավարձ են ստանում»,-հավելեց ն

Հայրիկյանի խոսքով՝ իրավական ակտում ժամկետ է նշված եղել` հունիսին պետք է հանձնվեր կառավարությանը, այնինչ, 4 տարի շարունակ, հանձնաժողովի 7-15 անդամ մոտ 700 000 դրամ գումար է ստացել։ Նա վստահեցրեց` սա կազմակերպված կոռուպցիա է։

Բացի այդ՝ Հայրիկյանը հավելեց, որ առաջիկա օրերին դատախազությունից պետք է պատասխանեն իրենց, իսկ մեկ շաբաթից էլ պատրաստվում են գնալ դատախազության շենքի մոտ` պահանջելով ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև տանել դատարան և կալանավորել։

Հայրիկյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե պաշտոնից հեռանա, այլ բանտ նստի։

Նշենք, որ հանրահավաքը նախաձեռնել է «Միասին» շարժումը:

  • Կիսվել: