երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտել են ԵՊՀ շենք (տեսանյութ)

Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտել են ԵՊՀ շենք (տեսանյութ)

Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ահնազանդության ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի շենք:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «դասախո՛ս, ուսանո՛ղ, միացի՛ր» և համալսարանականներին իրենց միանալու կոչ են անում։

Ակտիվիստների մուտքը ԵՊՀ ոչ ոք չի խոչընդոտել: Նրանք անարգել շրջել են համալսարանի տարածքում՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի կոչեր:

Ակցիայի մասնակիցները ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին հորդորել են հայտնել, թե ինչ դիրքորոշում ունի, ինչին ի պատասխան՝ Գևորգյանը պատասխանել է, որ իր կարծիքը հայտնել է նոյեմբերի 20-ին՝ «որ այս կառավարությունը պետք է հեռանա, սակայն դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել»:

Շարժման մասնակիցները այնուհետև քայլել են դեպի Տնտեսագիտական համալսարան:

 

  • Կիսվել: