հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանի հետ Բրյուսել է մեկնել նաև Աննա Հակոբյանը

Փաշինյանի հետ Բրյուսել է մեկնել նաև Աննա Հակոբյանը

Վարչապետ Նիկոլի Փաշինյանի գլխավորությամբ Բրյուսել մեկնած կառավարական պատվիրակության կազմում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք e-gov էլեկտրոնային հարթակում տեղադրված որոշումից։

Ի թիվս Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ կառավարական պատվիրակության կազմում Բրյուսել են մեկնել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում ՀՀ դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ և ԶԼՄ երկու ներկայացուցիչ։

Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

  • Կիսվել: