կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելն անինքնավստահության դրսևորում է. Մակունց

Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելն անինքնավստահության դրսևորում է. Մակունց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելն անինքնավստահության դրսևորում է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերի հռետորաբանությունը խստացել է, երբեմն դուրս է գալիս պարկեշտության շրջանակից:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը՝ քաղաքական ընդդիմախոսների ատամները փշրելու մասին, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով:

«Երկրի ներսում մենք թշնամիներ չունենք եւ չենք փնտրում: Մենք զբաղված ենք երկրի անվտանգության ապահովման հարցով: Եթե ընդդիմախոսներն իսկապես փոխվել են, եթե այդքանուժեղ են, ապա չպետք է վախենան ճշմարտության աչքերին նայելուց»,-ասաց Մակունցը:

  • Կիսվել: