ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին. ՌԴ Պետդումայի պատգամավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած «Իսկանդեր» հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին։ Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական խայթող իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց «հին» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում պատերազմի և խաղաղության հարցերին, գիտեն, որ սա 21 դարի զենքն է, ամենալավ ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է: «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագիրը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում», - ասել է Սաբլինը:

«Սորոսի մեթոդականները հուսախաբ են անում Փաշինյանին: Բայց դա միայն նրա ոչ կոմպետենտությունը չէ: Սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես փողոցը, օտար, թշնամական սցենարով հնչող գեղեցիկ կարգախոսների ներքո, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության: Դրանում ոչ միայն Հայաստանի քաղաքացիները կարող էին համոզվել», - հավելել է պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։

«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», - հայտարարել էր Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: