Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց ՌԴ-ի պատասխան-հիշեցումը՝ գազի գինը պետք է բարձրանա․ Արամ Սարգսյան
Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա: Այս մասին ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը գրել է սոցկայքի իր էջում։
Նա, մասնավորապես, նշել է․
«Եվրասիական տնտեսությունը մրցակցային է, եթե միության ներսում գործում է էներգակիրների միասնական շուկա, հակառակ պարագայում մեր արտադրողները գտնվում են անհավասար պայմաններում, և մեր անդամակցությունը այդ միությանը աննպատակահարմար է։ Կարծում եմ՝ համաճարակն էլ հիմնավորեց, որ մեզ լրիվ կբավարարեր ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։ Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միությանը»:


