կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանի ձեռամբ ՀՀ-ում տեղի է ունենում հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու տրանսֆորմացիան․ Մենուա Սողոմոնյան

Փաշինյանի ձեռամբ ՀՀ-ում տեղի է ունենում հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու տրանսֆորմացիան․ Մենուա Սողոմոնյան

Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանում տեղի է ունենում հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու տրանսֆորմացիան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Ուր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց  «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

Սողոմոնյանի խոսքով, նույնը կարողացավ անել Էրդողանը 15 տարիների ընթացքում. «Թուրքական հասարակությունը, թուրքական գերատեսչությունները, որոնք առաջ իրենց մեջ կրում էին աշխարհիկ պետության առանցքը, Թուրքիայի աշխարհիկ պետության իմիջը, դա հիմա փոխվել է եւ դրա փոխարեն իսլամիստ-ազգայնական ինքնություն է հիմա ներարկվում, որն էլ առաջ է բերում ավելի հավակնոտ արտաքին քաղաքականություն:

Հայաստանի պարագայում, ցավոք, դրա հակառակն է տեղի ունենում, ավելի կրավորական, ավելի համաձայնողական, հանձնվողական արտաքին քաղաքականության է բերում ինքնության փոփոխության գործընթացը: Այդ գործընթացը կարեւոր հանձնարարությունն է ձեր նշած անձի եւ դա է նրա առաքելությունը»,- ընդգծեց Սողոմոնյանը:

Նա կանխատեսեց, որ առաջիկայում ակնկալելի է, որ ներքաղաքական կյանքի գլխավոր թեման կարող են դառնալ ընտրությունները:

  • Կիսվել: