հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում «Լուսավոր Հայաստանի» վրա․ «Փաստ»

Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում «Լուսավոր Հայաստանի» վրա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի նյարդային է արձագանքում խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին ու հարցադրումներին: Ավելին, նա վերջին շրջանում զգալի քարոզչական ռեսուրս է ներդնում՝ Էդմոն Մարուքյանին ու իր թիմին վարկաբեկելու, սևացնելու համար: Ընդ որում, թե՛ «քայլող» պատգամավորների միջոցով, թե՛ տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում՝ կիրառելով նաև ֆեյքային հարձակումներ: Իրականում Փաշինյանի նման պահվածքը բավականին ուշագրավ հիմքեր ունի:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներքին հարցումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔՊ-ն և ԼՀԿ-ն հիմնականում պոտենցիալ նույն ընտրողների դաշտում են, և այստեղ Փաշինյանից ամենաշատ ձայն տանող ուժը լինելու է հենց Էդմոն Մարուքյանը: Նախ՝ պետք է հաշվի առնել, որ նրանք միասին եղել են «Ելք» դաշինքում, մյուս կողմից՝ ըստ ուսումնասիրությունների, ԼՀԿ-ն ներկայումս դիտարկվում է որպես յուրատեսակ երրորդ բևեռ:

Հենց այլընտրանքային ուժի գործոնն էլ մեծապես նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում էլ վերջինս չի կարողանում թաքցնել իր անհանգստությունները, ընդ որում, ոչ միայն իր պահվածքով, այլև վերը նշված հարձակումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: