հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը ԼՂ հարցում նոր հնարավորություններ է տեսնում

Փաշինյանը ԼՂ հարցում նոր հնարավորություններ է տեսնում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր ավելի շատ հնարավորություններ կան Ղարաբաղի հարցը «մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար»:

Նա ընդունել է, որ այսօր Հայաստանը գտվում է «ծանր ու վիրավոր» վիճակում, բայց միևնույն է ավելի շատ հնարավորություններ է տեսնում Արցախի հարցը «մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան դա գոյություն ուներ 4 տարի առաջ»։

«Հավատացեք իմ այս արձանագրմանը։ Ես ավելի մանրամասն չեմ կարող ասել։ Միայն երկու բան կարող եմ ասել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են։ Եվ մեզ հարկավոր է հետևողական աշխատանք»,- ասել է նա։

Նա հորդորել է չհավատաք, եթե քաղաքացիներին կասեն, որ իշխանություններն ինչ-որ բան ուզում են հանձնել հակառակորդին։ «Մենք չենք կարող»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: