երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փաշինյան-Պուտին հանդիպմանը Հայաստանը բարձրաձայնել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները կատարվեն. Խանդանյան

Փաշինյան-Պուտին հանդիպմանը Հայաստանը բարձրաձայնել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները կատարվեն. Խանդանյան

Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել են այն նույն հարցերը, որոնք հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնում է միջազգային բոլոր հարթակներում։ Այս մասին, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Բոլոր հարթակներում ՀՀ–ն ունի նույն դիրքորոշումը, և այստեղ կարևոր է, որ հյուրընկալող կամ միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Մեր պահանջներն են, որ ՌԴ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթի պահանջները կատարվեն:  Այս հարցերն են, ըստ էության, եղել բովանդակությունը»:

Անդրադառնալով տարբեր հարթակներում տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանը բոլոր հարթակներում ունի նույն դիրքորոշումներն ու սկզբունքները:

«Այստեղ կարևոր է, որ հյուրընկալող, միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը»,– ավելացրեց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով մեկնել էր Սոչի, որտեղմասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Փաշինյան–Պուտին հանդիպումը կայացել էր ամսի 9-ին։

  • Կիսվել: