երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փաշինյան․ Կասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ իմ Թրամփին շնորհավորելու կեղծ լուրի աղբյուրը պետք է բացահատվի

Փաշինյան․ Կասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ իմ Թրամփին շնորհավորելու կեղծ լուրի աղբյուրը պետք է բացահատվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է ֆեյք լուրերին այն մասին, թե իբր նա շնորհավորել է ԱՄՆ նախագահ Թրամբին Իրաքում անց կացրած «հաջող օպերացիայի» կապակցությամբ, որի ժամանակ սպանվել է իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանին։

Այս առնչությամբ Փաշինյանը մասնավորապես գրել է․ «Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար:

Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում եւ դառնում օրվա թրենդ:

Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:

Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: