հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել․ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ եւ Ներքին Բազմաբերդում հանդիպումներ ունեցել տեղացիների հետ: Փաշինյանը հանդիպման ժամանակ նաեւ ելույթ ունեցավ:

Խոսելով ՀՀ առաջին նախագահի առաջարկի մասին, նա նշեց․

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել։ Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ։ Փախնողները թող մտածեն փախնելու մասին»։

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես լուծման տարբերակ առաջարկել էր, որ Փաշինյանն անվտանգության երաշխիքներով ապաստան ստանա արտերկրում, ինչից հետո անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 
 
 

  • Կիսվել: