կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին․ Գեղամ Մանուկյան

Պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին․ Գեղամ Մանուկյան

«Հայաստանի անկախության հանրաքվեից 30 տարի անց, երբ հոբելյան պետք է նշվեր, ՀՀ-ն շարունակվում է բզկտվել՝ առանց որևէ դիմադրության, իշխանությունների կողմից առանց որևէ կտրուկ գործողությունների»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը հետևյալ պատճաներն ունի։ Չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որի հիման վրա ադրբեջանական միավորները կարող էին հայտնվել Սյունիքի այդ հատվածում։ Պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին։ «Երկրորդ, Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս սկսել են օգտագործել ադրբեջանական տերմիններ։ Իսկ ԱԱԾ-ն, որը դեկտեմբերին Գորիս-Կապան հատվածը անվանում էր լոկ Դավիթ Բեկ-Որոտան հատված, հիմա արդեն ադրբեջանական տեղանունով է սկսել խոսել»,- ասաց Մանուկյանը։

  • Կիսվել: