շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»․ Թաթոյանն անդրադարձել է ԱԺ-ում Փաշինյանի ելույթին

«Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»․ Թաթոյանն անդրադարձել է ԱԺ-ում Փաշինյանի ելույթին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տելեգրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»:  

Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար:

Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու»՝ Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է, ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի:

Հետևաբար, Կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր՝ «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով:

Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ»,- գրել է Թաթոյանը:

  • Կիսվել: