շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Պարտադիր կմասնակցեմ». «Հանրային ձայնը» կապահովի քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար

«Պարտադիր կմասնակցեմ». «Հանրային ձայնը» կապահովի քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար

Պարտադիր մասնակցելու եմ ավագանու նիստին, բա ինչի՞ համար եմ եկել: Այս մասին այսօր՝ ավագանու արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

Դիտարկմանը, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարեց, որ «Հանրային ձայնը» չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին եւ ամեն ինչ անելու է ՔՊ-ին Երեւան քաղաքի ավագանուց հեռացնելու համար, նա ասաց. «Կուսակցության նախգահը Արտակ Գալստյանն է, երեւի ինչ-որ բան շփոթում եք: Ներկա ենք ես եւ Վահե Եսայանը: Մյուսներն արդեն իրենց անձնական խնդիրներն ունեն: Մենք մեր գաղափարի տերն ենք միշտ եղել»:

Նա հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք իրենց նկատմամբ եղել են ճնշումներ, որպեսզի մասնակցեն ավագանու նիստին, ապահովեն քվորում:

Նշենք, որ ավագանու նիստին քվարումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն, եւ եթե «Հանրային ձայնը» մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ բոյկոտի նիստը, ապա քվորում չի լինի, նիստը չի կայանա:

  • Կիսվել: