Փարիզում կնքվել է հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար
Այսօր Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
«Այս համագործակցությունը կօգնի՝
Ուժեղացնել Հայաստանի AI էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով,
Արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար,
Կառավարությունում կիրառել AI-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։