չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Փարիզի քաղաքապետը 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին

Փարիզի քաղաքապետը 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Իդալգոն ասել է Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Հայաստանին և Արցախին:

«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաև Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաև Ստեփանակերտում, և մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջև: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:

Ես նաև մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան` մեր համերաշխությո

  • Կիսվել: