ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Փարիզի քաղաքապետ

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը նաև իր թեկնածությունն է առաջադրել 2022թ․-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հայտարարում է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

«Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - գրել է Իդալգոն թվիթերում՝ տարածելով ֆրանսիացի գրող, փիլիսոփա Բերնար-Անրի Լևիի համանուն հոդվածը Le Point-ում, որում ասում էր, որ «մեր երկիրը պետք է համարձակություն գտնի՝ աջակցելու հարձակման ենթարկված փոքրամասնությանը»։

Նշենք, որ փիլիսոփան հայերին իր համերաշխությունն էր հայտնել նաև, երբ Վիենում թուրքերը դուրս էին եկել փողոցներ ու սպառնում էին հայերին։

«Լեռնային Ղարաբաղում Հայաստանին սատարելը քաղաքական, բարոյական և գրեթե մետաֆիզիկական հրամայական է»,- գրել է Բերնար-Անրի Լևին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: