ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարգևավճարները պետք է լինեն, դրանք այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. ՊԵԿ նախագահ

Պարգևավճարները պետք է լինեն, դրանք այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. ՊԵԿ նախագահ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին հանրային պահանջ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարգևավճարները փոխանցեն կա՛մ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, կա՛մ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նշեց․

«Կարծում եմ՝ մամուլից պետք է արդեն տեղեկացած լինեք, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցներն այս մասով շատ ակտիվ են եղել։ Բազմաթիվ անգամ գումար է հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այս պահին, ընդհանուր առմամբ, մոտ 530 մլն դրամ  է փոխանցվել։ Եվ բոլորը մասնակցություն են ունեցել այս գործընթացին։ Այդ գումարները բնականաբար մարդիկ իրենց եկամուտներից են տրամադրել»։

Նրա խոսքով, պարգևավճարներն այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. «Պարգևավճարները պետք է լինեն»։

Հարցին, իսկ այս իրավիճակում, երբ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվե,արդյո՞ք ՊԵԿ-ը չի հրաժարվել պարգևավճարներից, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց.

«Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, սակայն գումար ուղղել ենք հիմնադրամներին, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն»։

 

  • Կիսվել: