երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի․ վիճակն այնքան էլ լավ չէ

Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի․ վիճակն այնքան էլ լավ չէ

Պետական գերատեսչություններում նույն աշխատասենյակում նստող անձինք պետք է լինեն դիմակներով, այդ թվում՝ միջանցքներով շրջելիս: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրոսի հաստատված նոր դեպքերի թվերը ներկայացնելուց հետո։

Ըստ նրա՝ վիճակն այնքան էլ լավ չէ։

«Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի, ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ նկատել է՝ տաքսիների մեջը չեն պահվում հակահամաճարակային կանոնները։ Նա ասաց, թե այս առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության։

«Պետք է պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, խնդրելով, որ փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը:

 

  • Կիսվել: