երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի

Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի

Հոկտեմբերի 12-ի երեկոյան ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նահայտնել է, որ գործընկերներից ռուսական հարձակման վերաբերյալ նախազգուշացում չի եղել։

«Հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյալներն օգնում են կյանքեր փրկել»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նշենք, որ ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Վաշինգտոնն անցած շաբաթ սպառնացել էր դադարեցնել Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, եթե ուկրաինական ուժերը շարունակեն հարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։

 

  • Կիսվել: