չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Փարաքարում նախնական ընտրությունները շարունակվում են

Փարաքարում նախնական ընտրությունները շարունակվում են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել Փարաքարի նախնական ընտրություններից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր՝ Փարաքար խոշորացված համայնքում հունվարի 11-ից մեկնարկել են նախնական ընտրությունները։

Հիշեցնենք, որ ՔՊ Վարչության հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ՝ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

  • Կիսվել: