Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը սոցցանցի իր էջում պարզաբանել է, թե ինչու այլևս Սուրբ Պատարագներ չի մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:
«Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Աստված զորացնի Մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը ու մեր Բանակը»,- նշել է նա:


