չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Pandora Papers-ի կոռուպցիոն բացահայտումները Վլադիմիր Պուտինի մասով

Pandora Papers-ի կոռուպցիոն բացահայտումները Վլադիմիր Պուտինի մասով

Pandora Papers-ի փաստաթղթերը, ի թիվս այլոց, մեղադրում են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անօրինական գործարքների մեջ, որին Մոնակոյում գաղտնի ակտիվներ են վերագրում:

 Հրապարակված փաստաթղթերը թույլ են տալիս ենթադրել, որ նախագահ Պուտինի ունեցվածքի մի մասը թաքցված է Մոնակոյում։ Նման եզրակացության են հանգել BBC - ի հետաքննչական «Պանորամա» հաղորդման լրագրողները, որոնք ուսումնասիրել են Pandora Papers փաստաթղթերը:

Նրանք կապ են հայտնաբերել Մոնակոյում Սվետլանա Կրիվոնոգիխի բնակարանի եւ ընկերության միջեւ, որտեղ սպասարկվել են Գենադի Տիմչենկոն եւ Պյոտր Կոլբինը: Երեքն էլ համարվում են տարբեր ժամանակներում Պուտինի հետ շատ մտերիմ կապեր ունեցող մարդիկ։

Փաստաթղթերից հետևում է, որ Մոնակոյի շքեղ բնակարանները, նավահանգիստին նայող, պատկանում են Սվետլանա Կրիվոնոգիխին եւ 2003 թվականին գնվել են 3,6 մլն դոլարով:

Մեկ տարի առաջ «Պրոյեկտ» հրատարակությունը, որն այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է անցանկալի կազմակերպություն եւ արգելվել, էր Կրիվոնոգիխին Պուտինի դստեր մայրն էր համարել, որն իբր ծնվել է 2003 թվականին: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կրիվոնոգիխի մասին հարցին բազմիցս պատասխանել է, որ երբեք չի լսել նման կնոջ մասին:

Ինչպես երևում են PANDORA Papers-ի հրապարակած փաստաթղթերից, Մոնակոյում  Կրիվոնոգիխի  գործերով զբաղվել է Moores Rowland ընկերությունը: Ընկերության հաճախորդների թվում եղել են եւ Տիմչենկոն, եւ այժմ արդեն հանգուցյալ Կոլբինը: Երկուսն էլ հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ՝ որպես Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ։

Ի թվս այլով շրջանառվում է նաև Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի անունը, ով մեկ շաբաթից պետք է մասնակցի ընտրություններին: Նրան  են վերագրվում Ֆրանսիայի հարավում չհայտարարագրված երկու անշարժ գույք, ինչպես նաև օֆֆշորում գրանցված մեկ ընկերություն:

Փաստաթղթերում շրջանառվում է նաև Հորդանանի թագավոր Աբդալլա երկրորդի անունը, ում վերագրվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում $100 մլն արժողությամբ շուրջ 15 անշարժ գույք:

Շրջանառվում է նաև Քենիայի նախագահ Ուհուրո Կենյաթի անունը, ով ըստ փաստաթղթերի օֆֆշորներում ունի շուրջ կես մլրդ դոլարի ունեցվածք:  

Անօրինական գործարքների մեջ է մեղադրվում նաև Պակիստանի վարչապետ Իմրան Խանը:

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն է վերագրվում օֆֆշորում գրանցած մի ընկերության բաժնետոմսերի 50% բաժնեմասերը:

  • Կիսվել: