երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար

Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար

Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Ալիևի ռեժիմը նրան անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների է ենթարկել»,- գրել է կոնգրեսականը։
 
Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար:

  • Կիսվել: