Պակիստանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջևԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությունները. ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
Պակիստանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր հանգրվան:
Արարատ Միրզոյանը և Իշաք Դարն անդրադարձ են կատարել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին:


