ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է․ ՔԿԾ

Փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է․ ՔԿԾ

աղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը։ Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07։30-ի սահմաններում Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: