շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահանջում ենք ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ, ներգրավել ՀՀ և Արցախի նախկին նախագահներին, պաշտպանության և ԱԳ նախարարներին. քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը (տեսանյութ)

Պահանջում ենք ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ, ներգրավել ՀՀ և Արցախի նախկին նախագահներին, պաշտպանության և ԱԳ նախարարներին. քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը (տեսանյութ)

1 տասնյակից ավել կուսակցությունները հայտարարությունով դիմում են կառավարությանը՝ ներկայացնելով երկու պահանջ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հայտարարությանը միացած կուսակցությունները պահանջում են հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

Երկրորդ՝ հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի ու Արցախի նախկին ու գործող նախագահներին, վարչապետերին, ՊՆ ու ԱԳ նախարարներին, ռազմական ու քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Սաղաթելյանը հայտնեց, որ պատրաստ են այս օրակարգով հանդիպել ՀՀ վարչապետի հետ ու քննարկել դետալները:

 
 

  • Կիսվել: