երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Պահանջում ենք հայ-ռուսական հարաբերությունների լավացում. Բաբուխանյան

Պահանջում ենք հայ-ռուսական հարաբերությունների լավացում. Բաբուխանյան

Այսօր տեղի է ունեցել ՛՛Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության՛՛ շարժման հիմնադիր ժողովը, որից հետո շարժման անդամները երթ են իրականացրել դեպի կառավարության շենք:

Հանրապետության հրապարակում շարժման կազմակերպած երթի ավարտին  կազմկոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իրենք կառավարությանն են փոխանցել իրենց պահանջները:

՛՛Մենք` այսօրվա ակցիայի մասնակիցներս, եկանք այստեղ, որպեսզի կառավարության շենքում գտնվող մարդկանց ասենք մեր շարժման ստեղծման մասին ու փոխանցենք մեր պահանջները՛՛,-նշեց Բաբուխանյանը:

Նրա խոսքով՝  իրենք պահանջում են հայ-ռուսական հարաբերությունների լավացում, հայրենիքի պաշտպանության և անվտանգության մակարդակի բարձրացում: Բաբուխանյանը նշեց նաև, որ հետագայում նախատեսում են հանդիպումներ մարզերում ու Երևանում, ինչպես նաև՝ հանրահավաք:

  • Կիսվել: