շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պահանջեցինք, որ այդ նամակները հրապարակեն, պարզ է՝  ոչինչ տեղի չունեցավ, որովհետև նման բան չէր եղել․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Պահանջեցինք, որ այդ նամակները հրապարակեն, պարզ է՝  ոչինչ տեղի չունեցավ, որովհետև նման բան չէր եղել․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ես կարծում եմ՝ որևէ մեկը չի զարմանա որ ես ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիզերական մասշտաբի ստախոս է։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

«Լրագրողների հետ շփումների ընթացքում նա զրպարտել էր ինձ, որ ես ինչ-որ կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց, և պահանջեց, որ այդ նամակները հրապարակեն, պարզ է՝  ոչինչ տեղի չունեցավ որովհետև նման բան չէր եղել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

 

Նա նշեց, որ արհավիրքը իր իշխանության գալն էր․

«Արհավիրքն իր իշխանության գալն էր, գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները ողբերգությունները՝ Արցախի հայաթափում կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն էին»,- ասաց նա։

  • Կիսվել: