հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորը՝ ինքը գնա. Վազգեն Մանուկյան

Պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորը՝ ինքը գնա. Վազգեն Մանուկյան

Մեր ժողովուրդը շատ բարի է ու օրինապաշտ, որովհետեւ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավել չէր մնա: Այս մասին այսօր Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այդ ծանր վիճակին: Կարար շուտ կանգներ, բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը եւ ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետեւ իր վրա է դա: Դուրս գալուց նույնն է անելու:

Ինքը դուրս կգա այն պահին, երբ որ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն, խասյաթ է: Նաեւ մեզանից է կախված, որ դա արագացնենք: Մենք հիմա գնում ենք հանդարտ, օրինական ճանապարհներով, բայց ինքը պետք է չմնա, եւ մեր գործողությունները օրեցօր պետք է խստանան: Պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարեւորը, որ ինքը գնա՛՛:

  • Կիսվել: