չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի վարչապետը հայտարարեց նոր զորացրված երիտասարդների մոբիլիզացիա. Սա նոր Սարդարապատ է, սա կենաց-մահու կռիվ է, սա գոյության պայքար է

Հայաստանի վարչապետը հայտարարեց նոր զորացրված երիտասարդների մոբիլիզացիա. Սա նոր Սարդարապատ է, սա կենաց-մահու կռիվ է, սա գոյության պայքար է

Արցախի առաջնագծում թեժ ու ծանր մարտերը շարունակվում են, որոշ տեղերում Արցախի Պաշտպանության բանակը վստահ վերահսկում է իրավիճակը, որոշ տեղերում իրավիճակը ծանր է, և ես չեմ ուզում դա թաքցնել: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ այս պատերազմը նոր Սարդարապատ է (Սարդարապատի ճակատամարտը, որի հաղթանակը, ըստ էության ապահովեց Արևելյան Հայաստանի հետագա գոյությունը):

«Սա ոչ թե Արցախի հարց է, սա ցեղասպանության վտանգ է, եթե մենք այսօր բոլորս ոտքի չկանգնեք, մենք կենթարկվենք ցեղասպանության»,- նշեց վարչապետը: Նա նաև ընգծեց, որ առաջնագծում այսօր հատկապես զգացվում է վերջին մեկ տարում զորացրված երիտասարդների կարիքը, չնայած օրենքը թույլ չի տալիս նրանց նորից զորակոչել: Ըստ այդմ նա կոչ արեց նոր զորացրված երիտասարդներին կամովին զորակոչվել և այսօրվանից ներկայանալ Կենտրոնական զինվորական հավաքակայան արդեն զինվորական համազգեստով:

Փաշինյանը նաև բացատրեց, թե ինչում է զգացվում հենց նոր զորացրվածների կարիքը.

«Այսօր մեր ամենա մարտունակ հատվածը բանակից վերջին մեկ տարվա ընթացքում զարացրվածներն են, և ես կոչ եմ անում նրամնց ինքնակամ զորագրվեն այս նոր Սարդարապատին: Ու ես չեմ ուզում նրանց խաբել, ես նրանց ասում եմ, որ նրանք գնալու են կենաց-մահվան պայքարի, գնալու են դաժան պատերազմի: Տաս հազար նոր զորացրված երիտասարդ կա Հայաստանի Հանրապետությունում, և եթե նույնիսկ կեսը զորակոչվի, դա կլինի մեր բանակի ամենա մարտունակ հատվածը: Մենք պետք է ուս ուսի կենաց մահու կռիվ տանք և ապահովենք մեր հաղթանակը: Հաղթելու ենք դուխով»,- հավաստեց վարչապետը: Նա նաև կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ունեն զրահաբաճկոններ, զինվորական համազգեստ բերել Կենտրոնական զինվորական հավաքակայան:

  • Կիսվել: