Ով էլ լինի վարչապետ, հիշեցնելու ենք՝ մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկողները պետք է պատասխան տան․ Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44–օրյա պատերազմում, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթացքում զոհերի անունից պահանջեց, որ իշխանափոխությունից հետո արդարադատություն իրականացվի և նրանց գիտակցաբար մահվան տարածները պատժվեն։
«Երբ մեր երկրի թիվ մեկ աթոռն ազատվի այն չարիքից, որով պատված է, խոստացեք, որ ով էլ լինի վարչապետ, մենք հիշեցնելու ենք, որ մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարադատություն։ Որ նրանք, ովքեր մեր տղաներին ուղարկեց գիտակցված սպանության, անպայման պատասխան տան, որ այլեւս մեր սուրբ երկրում չհայտնվի մեկը, որ հայտարարի, թե ես կարող էր փրկել բոլորի կյանքերը, բայց որոշեցի, որ գնան զոհվեն։ Խոստացեք, որ էդ արդարադատությունը լինելու է, թե չէ այստեղ մեր կանգնելը գրոշի արժեք չունի»,– հայտարարեց նա, ապա, դիմելով ոստիկաններին, հորդորեց վախից դրդված չկատարել Փաշինյանի հրամանները։