հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ով է լինելու ԲՀԿ ցուցակի առաջին կինը. «Հրապարակ»

Ով է լինելու ԲՀԿ ցուցակի առաջին կինը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Շաքե Իսայանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին, ով ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից:

Հիշեցնենք, որ կուսակցությունը եւս չորս փոխնախագահ ունի՝ Վարդան Վարդանյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան եւ Արմեն Արզումանյան: Ինչ վերաբերում է Շաքե Իսայանին, ապա վերջին տարիներին նա վայելում է Գագիկ Ծառուկյանի համակրանքը, եւ ԲՀԿ-ում այլեւս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը հենց Շաքեն է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: