Ով է հուլիսյան մարտերի ժամանակ ոչնչացրել ադրբեջանցի գեներալին
Ադրբեջանում բավականին ծանր են տանում Տավուշյան մարտերից հետո ՀՀ-ի ևս մեկ ազգային հերոս ունենալը, գրում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ակտիվ շրջանառում է, որ ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին ոչնչացրել է հայկական բանակի կապիտան Ռուբեն Սանամյանը, ինչի համար էլ արժանացել է ազգային հերոսի կոչման։
Ադրբեջանում սկսել են ազգային հերոս Սանամյանի հասցեին կյանքին սպառնացող կոչեր հնչեցնել»,- ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ։


