շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է. Սաղաթելյան

Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է. Սաղաթելյան

Եթե մեր պայքարը չլիներ, այս սրիկաներն ամեն ինչ հանձնած կլինեին, այսօր ինչ ունենք՝ ունենք պայքարի շնորհիվ և պետք է կանխենք նոր կապիտուլյացիան ու գնանք մինչև վերջ: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում, այն կախված է մեզնից, շարժման հաջողությունից։

Խոսելով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների մասին՝ Սաղաթելյանն ասաց, որ այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական շահը չի պաշտպանվում, փորձում են երկիրը տանել կապիտուլյացիայի։

՛՛Թուրք–ադրբեջանական դաշինքը երկու կողմից, Հայաստանում գտնվող իշխանության ղեկին հայտնված իրենց ղեկավարների օժանդակությամբ և մասնակցությամբ փորձում են երկիրը տանել վերջնական կապիտուլյացիայի»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե վտանգը միայն Արցախում է, սխալվում են, թուրք–ադրբեջանական դաշինքը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, հաջորդը լինելու է Սյունիքը, հասնելու են մինչև Հյուսիսային պողոտա՛՛,– նշեց նա։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանը պարգևատրում է Ոստիկանության ուժերի այն ծառայողներին, որոնք բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Ըստ նրա՝ Փաշինյանը նրանց պարգևատրում է, քանի որ հենց ոստիկանական ուժի վրա է հիմնված իր իշխանությունը։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ իշխանություններն այնքան սարսափած են, որ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներին կանչում են եռամսյա հավաքներին, և այնքան ապաշնորհ են, որ կանչում են նույնիսկ նրանց, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում։

՛՛Մենք շաբաթը մի քանի անգամ հանդիպում ենք մեր ընկերներին, և նրանք շատ ավելի ազատ են, քան նրանց պահով քննիչները՛՛,-ասաց նա՝ կոչ անելով ողջունել անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին։

Այնուհետև Սաղաթելյանը միասնության կոչ արեց՝ պայքարը վերջնական կետին ասցնելու համար:

՛՛Գիտե՞ք, Շուշին կայացած, շեն քաղաք էր, բայց մի ստորագրությամբ այս սրիկաները հաձնեցին։ Մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում իրենց գերեզմանները տեղափոխեցին, իրենց տները այրեցին։ Կովսականը դարձել էր դրախտավայր, կառուցվել էր, բայց մեկ ստորագրությամբ հանձնվեց, դրա համար էլ Հայաստանի ճակատագիրը կախված է պետական և քաղաքական որոշումից։

Միասնությունը, համախմբվածությունը անհրաժեշտ են, այս պայքարը հետքայլ չունի, նահանջ չունի՛՛,-ասաց Սաղաթելյանը և կրկնեց Իգոր Խաչատուրովի խոսքերը՝ ՛՛Ով այս պայքարից զադնի դնի, Նիկոլ է, ով այս պայքարից փախչի, Նիկոլ է, ով փորձում է այս շարժումը պառակտել, Նիկոլ է՛՛։

 

  • Կիսվել: