ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանությունը գործել է իր իրավունքների սահմաններում. Ալեն Սիմոնյանը՝ բերման ենթարկելու դեպքերի մասին

Ոստիկանությունը գործել է իր իրավունքների սահմաններում. Ալեն Սիմոնյանը՝ բերման ենթարկելու դեպքերի մասին

«Իմ քայլը» խմբակցության հետ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա ներկայացմամբ, քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել, հնչել են որոշ մտահոգություններ: Մասնավորապես, քննարկվել է օրեր առաջ մի խումբ գործիչների բերման ենթարկելու փաստը: ԱԺ փոխնախագահի խոսքով, տեղին չէ հայտարարել, որ բերման ենթարկված ակտիվիստները քաղաքական հետապնդման են ենթարկվում։

«Այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանությանը, քաղաքական գործիչ չէ: Ուստի քաղաքական հետապնդումներից խոսել և քաղաքական գնահատականներ տալ, այդպես մենք անարգում ենք այլ քաղաքական գործիչներին: Խոսքը միայն իշխանական գործիչների մասին չէ: Ոստիկանությունն ունի նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով։ Իրենց հետ կապված եղել է տեղեկություն։ Ոստիկանությունը գործել է իր իրավունքների սահմաններում»,- ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ իրավապահ մարմինների կողմից ոստիկանություն բերման էին ենթարկվել մի խումբ անձինք, ովքեր տարբեր առիթներով ու ֆեյսբուքյան գրառումներով վիրավորում, սպառնալիքներ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

  • Կիսվել: