հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին. Ուղիղ

Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին. Ուղիղ

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի եւ Արամ Մանուկյանի արձանի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք եկել էին թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Նրանց թվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: 

Ոստիկանները քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք:

Բերման ենթարկելուց առաջ ոստիկանները չզգուշացրեցին, որ պետք է աակցիան դադարեցնել:

 

  • Կիսվել: