շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանությունը, անտեսելով օրենքը և ՄԻՊ այսօրվա որոշումը, հերթական անգամ ոտնահարել է մեր իրավունքները. «Զանգ»

Ոստիկանությունը, անտեսելով օրենքը և ՄԻՊ այսօրվա որոշումը, հերթական անգամ ոտնահարել է մեր իրավունքները. «Զանգ»

Ոստիկանությունը, անտեսելով օրենքը և ՄԻՊ այսօրվա որոշումը, հերթական անգամ ոտնահարել է մեր իրավունքները՝ թույլ չտալով տեղադրել պետության մեր սիմվոլ վրանը։ Բռնի ուժի գործադրմամբ՝ ոստիկաններն այսօր էլ բերման ենթարկեցին «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի 6 մասնակիցների՝ քաշքշելով ու գետնին տապալելով նրանց։ Այս մասին ասված է «Զանգ» քաղաքացիական շարժման տարածած հայտարարության մեջ:

«Ոստիկանները խլեցին նաև վրանը։ ՄԻՊ-ից ակնկալում ենք օպերատիվ արձագանք»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ-ը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում:

 

  • Կիսվել: