հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գործարար Հրաչ Ջաբրայանի դեմ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գործարար Հրաչ Ջաբրայանի դեմ

Ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում կանադահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանի դեմ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Ջաբրայանը: Նրան այսօր հրավիրել էին ոստիկանություն՝ իր դեմ նախապատրաստվող նյութերի մասին ծանուցելու:

Հրաչ Ջաբրայանին ոստիկանությունում տեղեկացրել են, որ նյութերը նախապատրաստվում են դեկտեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ելույթի համար: Ոստիկանության կարծիքով, այդ եթերում գործարարը բռնության կոչեր է արել Նիկոլ Փաշինյանի դեմ, նաեւ՝ սպառնալիք կա: Հիշեցնենք, այդ օրը գործարարը փողոցներ փակող մի քանի ցուցարարների հետ բերման էր ենթարկվել: Այդ օրը լրանում էր ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանին տրված հրաժարական ներկայացնելու ժամկետը եւ մայրաքաղաքում անհնազանդության ցույցեր սկսվեցին: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հրաչ Ջաբրայանն իրազեկել էր բերման ենթարկվելու մասին եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, նա պետք է հեռանա:

  • Կիսվել: