շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանությունը երբևիցե իր ականջները և աչքերը չի փակում, դա մեկընդմիշտ իմացեք․ Փոխոստիկանապետ

Ոստիկանությունը երբևիցե իր ականջները և աչքերը չի փակում, դա մեկընդմիշտ իմացեք․ Փոխոստիկանապետ

Ոստիկանությունը երբևիցե իր ականջները և աչքերը չի փակում, դա մեկընդմիշտ իմացեք։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանն ասաց ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ շների սպանդի ժամանակ ինչպե՞ս են կարողանում ծառայություն իրականացնող ոստիկանները չլսել բոլորի համար լսելի կրակոցների ձայները։

«Ոստիկանությունը մշտապես հետևում է և ցանկացած հակաիրավական գործողության արձագանքում է»,-ասաց նա։  

Ըստ նրա՝ եթե ոստիկանությունը տեղեկացված լիներ այդ պահին, նշանակում է՝ արձագանք կտար։ «Նշանակում է, որ ոստիկանությունը չի իմացել, չի տեսել»,-ասաց նա։   

Փոխոստիկանապետին արձագանքեցին, որ կոնկրետ Հրազդանում մեկ ժամից ավելի տեղի է ունեցել կենդանիների սպանդ, և այդ ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկանության որևէ աշխատակից չի տեսել, չի իրազեկել։

«Սպանդ իրականացնող տվյալ անձինք այնպես են գործել, որ տվյալ պահին ոստիկանություն չլինի, եթե լիներ, դժվար թե տենց բան տեղի ունենար»,-պատասխանեց նա։

  • Կիսվել: