երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության ՊՊԳ վարչության ռազմականացված ջոկատը չի լուծարվում. Ոստիկանություն

Ոստիկանության ՊՊԳ վարչության ռազմականացված ջոկատը չի լուծարվում. Ոստիկանություն

Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն, ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատը լուծարվում է, ինչի հետևանքով շուրջ 3500 աշխատակից մնում է գործազուրկ:

Ոստիկանությունից սակայն, PrimeNews.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

«ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատների լուծարման լուրերը իրականացմանը չեն համապատասխանում», -նշել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, ՀՀ ոստիակնության պետական պահպանության գլխավոր վարչության կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում։

«Հարկ ենք համարում նշել, որ, եթե ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում առանձին հաստիքների կրճատման հետևանքով լինեն ազատված աշխատակիցներ, ապա վերջիններիս, առաջնահերթության կարգով կառաջարկվի համալրել ՀՀ ոստիկանությունում առկա թափուր աշխատատեղերը, իսկ այն անձինք, ովքեր չեն ցանկանա նշանակվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոններում, մասնավոր պահնորդական ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորություն նույնպես կունենան», -հավելել են ոստիկանութնունից։

  • Կիսվել: