ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոստիկանության պետի տեղակալը Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալին

Ոստիկանության պետի տեղակալը Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալին

Դեկտեմբերի 13-ից 15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է կիբեռհանցավորության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովը, որի շրջանակում ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը հանդիպել է Ռումինիայի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ, ոստիկանության գլխավոր քվեստոր Էդուարդ Միրիցեսկուի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աջակցությամբ։

Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը, համագործակցության շրջանակներն ու հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև կիբեռհանցագործությունների, մասնավորապես՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հանցավորության մակարդակի նվազման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

  • Կիսվել: